«Թզուկ ոչխար» ցեղատեսակի կախականջ ճագարները հանրաճանաչություն են ձեռք բերում որպես տնային սիրասուն կենդանիներ:

Ցեղատեսակը լույս աշխարհ է եկել 18-րդ դարում ֆրանսիական կախականջ ճագարների եւ թզուկ ցեղատեսակի ճագարների խաչասերումից: Նրանք բնորոշ արտաքին գծերով են օժտված, որոնք նրանց մեծ թվով կենդանաբույծների սիրելին է դարձնում: Ականջախեցիների կողմից ներս թեքված ականջները եւ գլխի փոքր-ինչ մեծ կռճիկները նրանց գառնուկներին որոշակի նմանություն են հաղորդում:

Կախականջ թզուկ ձեռնասունները իրենց հասունության պահին չեն հասնում 1-2 կգ-ից ավելի քաշի: «Կախականջ ոչխարները» հաճույքով են պատասխանում մարդկանց փաղաքշանքին, եւ իրենց հանդեպ բարի վերաբերմունքի դեպքում աչքի են ընկնում միանգամայն բարեհամբույր բնավորությամբ եւ խաղաղասեր վարքագծով: Սակայն չարժի երկարականջ փոքրիկներին նեղացնել` մտածելով, որ նրանք չեն կարող իրենց պաշտպանել: Ճագարները կարող են վիրավորողին շատ ցավոտ կծել, նշում է «Կրոլիկի պրոստո»-ն: