Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 11:10-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 49 շենքի մոտակայքում՝ նստարանի վրա, կասկածելի պայուսակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:

Պայուսակում կասկածելի իր չի hայտնաբերվել: