«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» հունիսի 30-ի դրությամբ ստացել է շուրջ 45 մլն դրամի նվիրատվություն եւ շուրջ 2,2 մլրդ դրամի պարտադիր վճարումներ: Նվիրատվություններին մոտ 8,5 մլն դրամը կատարվել է 1000plus.am կայքի միջոցով, մոտ 36 մլն դրամը՝ բանկային փոխանցումների միջոցով, եւս 252 հազար դրամ կարճ հաղորդագրության միջոցով: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 3-ին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:
Կայքի փոխանցմամբ, հիմնադրամը 16 հատուցում է արել՝ 14 զոհված, 2 հաշմանդամություն ունեցողի զինծառայողների ընտանիքների: Վերջին հատուցումն արվել է մայիսի 20-ին:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի սկզբում Հիմնադրամի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը շնորհավորել է հոգաբարձուների խորհրդի նոր անդամին՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին:
Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ հիմնադրամում ներքին աուդիտի պատասխանատու է նշանակվել Կենտրոնական բանկի ներքին աուդիտի ստորաբաժանման գործառնական աուդիտի վերստուգիչ Արտակ Բաղդասարյանը:





























