Սուդանի նախագահ Օմար Հասան ալ-Բաշիրը, որին Միջազգային քրեական դատարանը հետախուզում է մարդկության դեմ իրագործած հանցագործությունների մեղադրանքով, օգոստոսին Ռուսաստան կայցելի: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Սուդանի ԱԳՆ-ի աղբյուրը:

Այցը կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր: