ԱՄՆ Վաշինգտոն նահանգում ուսանողը մերկ ձեռքերով բռնել է շնաձկանը, հայտնում է The Seattle Times-ը։
19-ամյա Ալեքս Ուիննը նկատել է շնաձկերին, երբ ընկերների հետ հանգստանում էր ափին։ Նա ցատկել է ջրի մեջ ու մի քանի վայրկյանից դուրս է եկել՝ ձեռքին շնաձուկ։
Ուինը վստահեցնում է, որ երբեք մոտ տարածությունից նման շնաձկերի չէր տեսել ու որոշե լ էր, որ այլեւս նման հնարավորություն չի ունենա։ Ընկերներին ցույց տալով որսը՝ նա բաց է թողել ձկանը։ Նրա խոսքով, շնաձուկը անվնաս է մնացել։
Սովորական փշոտ շնաձկերի երկարությունը չի գերազանցում մեկ մետրը։ Դրանք վտանգավոր չեն մարդու համար, բայց կարող են վնասել իրենց փշերով կամ լողակներով։ Իսկ փշերի հիմքի մոտ գտնվող գեղձերը թույլ թույն են արտադրում։





























