Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացի որոշակի նրբերագներ փոփոխություն են կրել: Այդ մասին կայացած ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Միաժամանակ, նա չցանկացավ բացել փակագծերը, քանի որ դա չի բխի հայկական կողմի շահերից: Մարգարյանը նաեւ հիշեցրեց, որ ՀՅԴ-ն հանդես է եկել ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման Քի-վեսթյան տարբերակի, այնպես էլ Մադրիդյան սկզբունքների դեմ:




























