Հայաստանը իր գետաջրերի 7 մլրդ խ.մ.-ից պաշարում է տարեկան միայն 1 մլրդ-ը: Այս մասին հուլիսի 4-ին` ԱԺ նիստում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը` ելույթ ունենալով Սեւանա լճից լրացուցիչ ջրառի օրինագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով` անհրաժեշտ է նոր ջրամբարներ կառուցել` այս պաշարների համար եւ Սեւանա լճից ավելի քիչ ջուր վերցնել: «Այս տարի նախատեսվում է ջրառը մեծացնել 100 մլն խ.մ.-ով: Փորձենք այն փողի փոխարկել: Սա 100 մլրդ լիտր կամ 200 մլրդ շիշ ջուր է: Նույնիսկ եթե ենթադրենք, որ յուրաքանչյուրից մենք 1-ական ցենտ կստանանք, կստացվի 2 մլրդ դոլար»,- հայտարարեց Զուրաբյանը:





























