Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը հպանցիկ Բաքվում է եղել:

Ինչպես հայտնում է minval.az-ը, նա այս իրադարձությանը տեսանյութ է նվիրել, որն այնուհետեւ հրապարակել է համացանցում:

«Սիրասուն երեխաներիցս տառացիորեն մեկ երեկո եւ գիշեր եմ բաժանվել Փարիզից Բաքու ժամանելով, որ մտերիմ ընկերներիս շնորհավորեմ տարեդարձի եւ ամուսնության օրվա առիթով, սիրելի աշխատանքը եւ հաճելի պահերը համատեղեմ թանկագին ընկերախմբի հետ, եւ ետ Փարիզ վերադառնամ յուրայիններիս մոտ: Մասերի եմ բաժանվում, ամեն ինչ ինչպե՞ս հասցնեմ: Եվ այսպես է վերջին 30 տարիներին, ինչ 30, 50 տարի նման ռեժիմով եմ ապրում, գուցե այդ պատճառով եմ այդքան շատ բան հասցրել եւ, ավաղ, այդքան շատ բան բաց թողել»,- գրել է նա տեսանյութի մեկնաբանության մեջ: