Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը այսօր՝ հուլիսի 4-ին մեկնել է Ստրասբուրգ, որտեղ կլինի մինչեւ հուլիսի 8-ը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա կմասնակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված եւ քննության փուլում գտնվող գործերի, ինչպես նաեւ մի շարք խնդրահարույց վճիռների կատարման վերաբերյալ երկկողմ խորհրդակցություններին: