Մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստը: Քննարկվում է 2016 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության մասին Կենտրոնական բանկի հաշվետվությունը:
Բացի այդ՝ ակնկալվում է երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատել 2017 թվականին Սեւանա լճից լրացուցիչ ջրառի մասին օրինագիծը (170-ից հասցնելով 270 մլն խ.մ.-ի): Կառավարությունը սա բացատրում է երաշտային ամռան պայմաններում ֆերմերներին աջակցելու անհրաժեշտությամբ:





























