ԵՏՄ-ի նպատակը պետք է լինի համաշխարհային տնտեսության նոր կենտրոնի ստեղծումը: Երեւանում անցկացվող «Հայաստանի Հանրապետություն. երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի ընթացքում ունեցած ելույթում այս  մասին հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ հարկավոր է ուշադրություն դարձնել ներքին ռեսուրսներին եւ հնարավորություններին, պետությունների նոր տնտեսական քաղաքականությանը՝ հաշվի առնելով նոր իրականությունը:

Տարածաշրջանային հնարավորությունների համատեքստում Մանասերյանը խոսեց Ռուսաստանի եւ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին: «Կարեւոր դեր է խաղում նաեւ Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ Իրանը կարող է հույս դնել Հայաստանի վրա ԵՏՄ շուկա ելքի առումով, լավ լուծում կլինի նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը: