2016 թվականի բյուջեում գերծրագրային եկամուտները մուտք են արվել ստվերային տնտեսությունից: Այս մասին հուլիսի 6-ին հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ելույթ ունենալով 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվության վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստում:
Նրա խոսքով` հարկերը բացարձակ թվերով կրճատվել են, սակայն ՀՆԱ հետ հարաբերակցությունն աճել է: 2016 թվականի արդյունքներով` ցածր ինֆլյացիայի հետեւանքով ցածր եղավ նաեւ անվանական ՀՆԱ-ն: ՀՆԱ դեֆլյատորը կազել է ընդամենը 100,5` 104-ի փոխարեն: Անվանական ՀՆԱ-ն աճել է 0,7 տոկոսով, իրականը` 0,2 տոկոսով: Համապատասխանաբար կրճատվել են նաեւ հարկային մուտքերը: Ըստ ծրագրի`2016-ին ակնկալվում էր 1 տրլն 186 մլրդ դրամի մուտք ունենալ: Փաստացի եկամուտները կազմել են 1 տրլն 171 մլրդ (մուտք չի արվել 8 տոկոս): Այդուհանդերձ, ՀՆԱ նկատմամբ հարկերի հարաբերակցությամբ (21,3 տոկոս) Հայաստանը ակնկալվող ցուցանիշը (20,7 տոկոս) գերակատարել է: «Հավելյալ միջոցները մուտք են արվել գերազանցապես ստվերային տնտեսությունից, այլ ոչ թե օրինական բիզնեսից: Սա հեշտ է ստուգել: Եթե մենք մեծացնեինք օրինապահ ձեռնարկությունների բեռը, նրանք դժգոհություն կարտահայտեին: Սակայն նման բան չի եղել»,- հպարտորեն ասաց ֆինանսների նախարարը:





























