2016 թվականին Հայաստանը պահպանել է պաշտպանության համար նախատեսված ծախսերը՝ նույնիսկ ՀՆԱ-ի անկման պարագայում։ Այս մասին հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյնաը։

2016 թվականին պաշտպանության համար ծրագրվում էր ծախսել 226 մլրդ դրամ (շուրջ 470 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի 3,71 տոկոսը։ Փաստացի ՀՆԱ-ն 2016 թվականին նախատեսվածից ավելի ցածր էր։ Նախատեսվում էր, որ այն կկազմի 5 տրիլիոն 443 մլրդ դրամ, սակայն փաստացի կազմեց 5 տրիլիոն 068 մլրդ դրամ։ Արդյունքում նախատեսված 2,2 տոկոս տնտեսական աճը կազմեց միայն 0,2 տոկոս։

«Այնուամենայնիվ, պաշտպանության ծախսերը պահպանվել են ամբողջական ծավալով»,- հավելեց Արամյանը։