Պետք չէ կարծել, որ Հայաստանում վարկերն ամենաթանկն են աշխարհում: Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում Կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ Հայաստանում պայմանները լավագույնն են աշխարհում, բայց պետք չէ նաեւ հակառակ ծայրահեղության գիրկն ընկնել:

«Նույն ԱՄՆ-ում առանցքային դրույքաչափը գրեթե զրո է, իսկ քարտային սպառողական վարկերը, օրինակ՝ «Bank of America»-ում, ավելի բարձր են, քան մեր բանկերում»,- նշեց Ջավադյանը: