4 տարվա ընթացքում Հայաստանի բանկերը ֆերմերներին 90 մլրդ դրամի արտոնյալ վարկ են տրամադրել: Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովում Կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով՝ դա 4 տարվա ընթացքում գյուղատնտեսական վարկերի ընդհանուր պորտֆելի շուրջ 15%-ն է կազմում: Արտոնյալ վարկերը տրամադրվում են 8% տարեկան տոկոսադրույքով (14%-ից 6%-ը սուբսիդավորում է պետությունը):





























