Հայաստանի կառավարությունը հուլիսի 6-ին կայացած նիստում սահմանեց հարկային մարմնի՝ հարկատուների ցանկը հրապարակելու կարգն ու ձեւերը։ Որոշման նախագիծը ներկայացրեց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Նախագծի նպատակն է ապահովել ՀՀ հարկային օրենսգրքի սահմանած պահանջները, որն Ազգային ժողովն ընդունել է 2016 թվականի հոկտեմբերի 4-ին։
Հիմնավորման համաձայն՝ ծրագրի ընդունումը կկարգավորի հարկային մարմնի պաշտոնական կայքում օրենսդրութամբ սահմանված տեղեկությունների հրապարակման ընթացակարգը։





























