Մեքսիկայի հարավ-արեւմուտքի բանտերից մեկում երկու հանցախմբերի բախումը դատապարտյալների շարքերում բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել, հաղորդում է BBC-ն։

Ակապուլկոյում «Լաս Կրուսես» բանտի աշխատակազմը հաղորդում է առնվազն 28 զոհի մասին։ Հայտնաբերվել են նաեւ մի քանի գլխատված մարմիններ։ Դատապարտյալները հիմնականում զոհվել են դանակահարությունների եւ ծեծի ենթարկվելու հետեւանքով։  Իշխանությունների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշեր։ Հրազենի օգտագործման հետքեր չեն հայտնաբերվել։

Ակապուլկոն Գերերո նահանգի ամենախոշոր քաղաքն է, որն էլ իր հերթին թմրանյութերի արտադրության խոշոր կենտրոններից է։