2016 թվականի հեղափոխության ձախողված փորձից հետո Թուրքիայի իշխանությունները 965 ընկերությունների ղեկավարների են կալանավորել կամ վերանշանակել։ Այդ ընկերությունների վաճառքի տարեկան ծավալը շուրջ 6 մլրդ դոլար է կազմում։ Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Քանիքլին հայտարարել է, որ դա կապված է հեղափոխության փորձից հետո արտակարգ դրություն սահմանելու հետ։ 

Որպես առիթ օգտագործվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապ ունենալու կասկածները, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ 

Թուրքիայի 43 նահանգներում 965 ընկերություններ այժմ պետության վերահսկողության ներքո են։ Դրանց ակտիվները շուրջ 11.3 մլրդ դոլար են կազմում։