Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Ռուս-հայկական կազմակեպրությունների համակարգող խորհրդի անդամների հանդիպումը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում հետաքրքիր զրույց է տեղի ունեցել։ Վարդան Տողանյանը լսել է խորհրդի անդամներին։ Վերջինները մանրամասն պատմել են իրենց գործունեության, կարեւոր հանձնարարությունների ու ծագող խնդիրների մասին, որոնք ծառացել են Ռուսաստանում հայկական ընկերությունների առջեւ։ Նրանք հայտնել են իրենց ցանկություններն ու կոնկրետ առաջարկություններով հանդես եկել։ Հայկական կազմակերպությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ջանք ու գիտելիք չխնայել հանուն հայրենիքի՝ Հայաստանի։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական միությունը զարգացնելու կոչեր են հնչել։

Իր հերթին, դեսպանը հավաքվածներին է ներկայացրել դեսպանատան աշխատանքի իր տեսլականը։ Ընդգծվել է, որ անհրաժեշտ է ավելի սերտ կապեր հաստատել Մոսկվայում եւ առհասարակ Ռուսաստանում հայկական համայնքի ու դեսպանատան միջեւ։ Պետք է վճռական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու տեսանկյունից, ամրապնդել հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը։