Մեքսիկան պետք է վճարի ԱՄՆ-ի հետ հարավային սահմանի երկայնքով պատի կառուցման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համբուրգում  G20-ի գագաթնաժողովի շրջանակում Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նիետոյի հետ հանդիպումից հետո։

Համապատասխան հարցին Թրամփը դրական պատասխան է տվել։ «Մենք Մեքսիկայի հետ բանակցություններ ենք վարում NAFTA-ի համաձայնագրի եւ այլ հարցերի շուրջ։ Տեսնենք, թե դրանից ինչ կստացվի, բայց կարծում եմ, որ բավական լավ առաջընթաց ենք ձեռք բերել»,- ասել է Թրամփը։