Վիետնամի ոստիկանությունը կալանավորել է հայտնի բլոգերին՝ համացանցում «հակապետական» հրապարակումներ անելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:

23-ամյա Տրան Հոանգ Ֆուկը ձերբակալվել էր Հանոյում, հակակառավարական քարոզչական տեսանյութեր պահելու եւ համացանցում տարածելու համար:

Չնայած տնտեսական բարեփոխումներին եւ սոցիալական մի շարք փոփոխություններին, որոնք վերաբերում են նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքներին, Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցությունը խիստ գրաքննության է ենթարկում լրատվամիջոցներին եւ չի հանդուրժում քննադատությունը: