Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի լրջության մասին եւ դրա լուծման հարցում պրագմատիզմի կոչ արել: Ռուսաստանի նախագահն այս մասին ասել է Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ հանդիպման ժամանակ:

«Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը շատ լուրջ խնդիր է: Այստեղ պետք է չկորցնել ինքնատիրապետումը, հարկավոր է պրագմատիկ գործել»,- ասել է նա:

Պուտինն ընդգծել է, որ ուրախ է Հարավային Կորեայի նախագահի հետ Փհենյանի քաղաքականությունը քննարկելու հնարավորության համար: