Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի բնակչուհի Նանը տոնական ֆոտոշարք է կազմակերպել, որի ժամանակ սկսել է ձեռքերով ուտել տորթն իր 90-ամյակի պատվին, հայտնում է Daily Mail-ը։

Լուսանկարների հեղինակն է Բրիջիթը, Pardon My French ֆոտոստուդիայի կրեատիվ տնօրենը։ Նրա խոսքով այն բանից հետո, երբ հոբելյարը սկսել է իրեն անկաշկանդ պահել, իրեն հաջողվել է կենդանի ու տպավորիչ լուսնակարներ ստեղծել։ Նա նաեւ պատմել է, որ ֆոտոշարքի վերջում 90-ամյա կինը տորթը շպրտել է իր օգնականի վրա։

Բրիջիթը նաեւ ֆոտոշարքից որոշ կադրեր է հրապարակել իր Ինսթագրամում։ Նա հրապարակել է Նանի լուսանկարը, որտեղ նրա ձեռքին 72 տարի առաջ արված  դիմանկարն է։ Ավստրալուհին ավելի քան 1․2 հազար օգտատեր ունի։