Ընդդիմություն պետք է լինեն նոր երիտասարդական խմբեր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն», «Համախմբում» կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի միասնական լայն ընդդիմադիր ճակատ ձեւավերելուն եւ իշխանության դեմ պայքարելու մտադրությանը։
«Ընդդիմություն պետք է լինեն նոր երիտասարդական խմբեր, եւ կարողանան կազմավորվել ճանապարհ անցնել։ Եթե քաղաքական ուժը որոշակի ճանապարհ չի անցնու, պարտվելու–հաղթելու, պարտվելու–հաղթելու որոշակի կենսափորձ չի ունենում ու վերջում գալիս է Ազգային ժողով, դրա համար Աժ–ի 70 տոկոսը քաղաքական գործիչներ չեն լինում՝ ինչպես այսօր»,–դժգոհեց Գալուստ Սահակյանը։
Իշխանության ներկայացուցիչը ասաց, թե մինչեւ այսօր չի կարողանում բնութագրել իրենց ոչ վաղ անցյալի դաշնակից Սեյրան Օհանյանը ինչպիսի ընդդիմություն է. «Ես չեմ էլ կարում մինչեւ հիմա բնութագրեմ՝ Սեյրան Օհանյանը ինչ ընդդիմություն է։ Ես չեմ հավատում, որ նա ընդդիմություն է։ Քաղաքական կուսակցությունները երբ մեզ հետ դաշինքի մեջ են եղել ու հետո դւրս եկել, մեզ մեղադրել են՝ չմտածելով, որ բազմաթիվ նախարարներ ենք ունեցել, որ պիտի էնպես անեն, որ երկիրը առաջ գնար։ Ով ճանապարհ է անցնում, մեղադրում է իշխանություններին։ Սեյրան Օհանյանին ես կուզենայի, որ ինքը էդ ճանապարհով չգնա ընդամենը։ Նա բավականին լավ գծեր ունի, բայց քաղաքական գործիչ չէ»,։
Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան դաշինքի հեղափոխական ակնարկներից պատգամվորը չի անհանգստանում, քանի որ չունեն ժողովրդի վստահությունը։
«Ընդհանրապես հետեւյալը ասեմ, երեւի էդ կողմից ժողովուրդը լավ վիճակի մեջ է գտնվում եւ հնարավոր չի որ իշխանությանը վտանգ սպառնա, որովհետեւ այս ուժը սկսել է Հայաստանի անկախությունից, իսկ Օհանյանը եկել է Ղարաբաղ եւ մասնակցել պատերազմին ու դարձել նախարար։ Ես եւ իմ նմանները, ինձանից առավելները քաղաքական գործողությամբ են զբաղվել։ Եթե պետությունը չունի քաղաքական գործողությամբ զբաղվող մարդիկ, էդ պետությունը ինչքան ուզում ա շատ փող ունենա, էդ պետությունը պետություն դառնալ չի կարող»,–եզրակացրեց Գալուստ Սահակյանը։





























