ԵԱՀԿ ԽՎ նախագահ է վերընտրվել Ավստրիայից խորհրդարանական Քրիսթին Մութթոնենը։ Նման որոշում է կայացվել Մինսկում ԵԱՀԿ ԽՎ 26-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ։

Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր մեկ թեկնածու՝ Մութթոնենը։ ԵԱՀԿ ԽՎ կանոններին համապատասխան՝ նա ընտրվել է առանց քվեարկության։

Մութթոնենը ղեկավարում է ԵԱՀԿ ԽՎ-ն 2016-ի կեսերից։

Բացի դրանից ԵԱՀԿ ԽՎ-ն ընտրել է վեհաժողովի նախագահի չորս տեղակալների։

Քվեարկության արդյունքներով, ԵԱՀԿ ԽՎ փոխխոսնակներ են ընտրվել Մարգարետա Սերերֆելտը, Վիկտոր Փոլ Դոբրեն, Մարիետա Տիդեյը ու Ռոջեր Ուեքերը։