Հուլիսի 7-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Գ. Մ.-ին կարճատեւ տեսակցության այցելած քաղաքացի Վ. Կ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով դարչնականաչավուն բուսական զանգված` 8,4 գրամ քաշով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: