Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Սինգապուր է մեկնել: Հուլիսի 11-13-ը նա Սինգապուրում կմասնակցի «Ավիացիայի զարգացումը եւ հիմնադրույթների ամրապնդումը» թեմայով քաղավիացիայի ոլորտի ղեկավարների 6-րդ համաշխարհային ֆորումին:
Այցի շրջանակում նախատեսվում է Սերգեյ Ավետիսյանի հանդիպումը սինգապուրցի գործընկերոջ հետ: Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը:





























