2017 թվականին Գյուղատնտեսության նախարարությունը կարողացել է գյուղացիների համար նույնքան պարարտանյութ սուբսիդավորել, սակայն ավելի փոքր միջոցներով: Այս մասին հուլիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց գյուղատտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով` ծրագրին հատկացվել է մոտ 2,1 մլրդ դրամ (4,35 մլն դոլար), փաստացի ծախսվել է ընդամենը 878 մլն: Գյուղնախարարությանը հաջողվել է տնտեսել նաեւ դիզվառելիքի մատակարարումներից: Նախկինում կապալառու ընկերություններին, որոնք ստանձնում էին սուբսիդավորվող դիզվառելիքի գնումը, վարկեր էին տրամադրվում շրջանառու միջոցներից: 2017 թվականին հաջողվել է առանց դրա յոլա գնալ. ֆինանսական բոլոր ռիսկերը ստանձնել են գնողները: Այս ծրագրով 331 մլն դրամից ծախսվել է 171 մլն:




























