Ընտրական օրենսգրքում կան խնդիրներ, որոնք դեռեւս կատարելագործման կարիք ունեն: Այս մասին այսօր՝ հուլիս 10-ին, խորհրդարանում ԿԸՀ տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Մասնավորապես՝ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման հետ կապված, դիմում-բողոքների վարույթների հստակեցման առումով նորմերի կատարելագործման անհրաժեշտություն կա, դիտորդական առաքելությունների հետ կապված ուսուցման կարգերի հրապարակայնացման ապահովման, կեղծ դիտորդներ եւ կեղծ լրագրողներ ինստիտուտը բացառելու խնդրի լուծման, հանձնաժողովների անդամների ձեւավորման եւ այլն»,-ասաց նա:





























