Գյումրիում հուլիսի 9-ին կտրած ծակած վերքով Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխված Ս.Հ.-ի վիճակը կայուն է: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հուլիսի 10-ին, հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը նշեց, որ Ս. Հ.-ն իրենց մոտ է տեղափոխվել կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, հեմոպնեվմոթորաքս, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ: Հիվանդի հարազատները ցանկանում են, որ նա տեղափոխվի մասնագիտացված հիվանդանոց եւ Ս.Հ.-ն այսօր իսկ կտեղափոխվի Երեւան:

Ավելի վաղ NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ հուլիսի 9-ին, ժամը 20:00-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքով Ս.Հ.-ն: Վերջինի քույրը հաղորդում է տվել, որ նույն օրը իրենց տնակի դիմաց եղբորը դանակով հարվածել, վնաս է պատճառել հարեւանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ նշված հարեւանին հայտնաբերելու ուղղությամբ: