Կառավարությունը ցանկանում է հողի եւ ջրի վարձերի հարցում օգնել կարկուտից տուժած գյուղացիներին: Այս մասին հուլիսի 10-ին` մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Նրա խոսքով` Կենտրոնական բանկն արդեն բանակցում է համապատասխան բանկերի`հիմնականում ACBA Credit Agricole-ի հետ, որպես երկրում գյուղացիների խոշորագույն վարկատուի: «Մենք բանակցություններ ենք վարել Պետջրկոմի հետ ոռոգման համար վարձի վճարման ռեժիմը մեղմելու եւ տեղական համայնքային իշխանությունների հետ հողի հարկի վճարման աջակցության շուրջ: Սակայն մենք խնդրում ենք, որ օգնեն միայն նրանց, որոնք իսկապես տուժել են: Ցավոք, բյուջեի միջոցները սահմնափակ են»,- նշեց նախարարը: Այս տարի կարկուտի պատճառած վնասը այնքան էլ մեծ չէր` տուժել է երկրի գյուղատնտեսական համախառն արտադրանի ընդամենը 5 տոկոսը, հավելեց Առաքելյանը: