Հայաստանում աշխատանքային իրավունքն ամեն քայլափոխի ոտնահարվում է, իսկ արհմիությունները լռում են: Հուլիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը՝ ելույթ ունենալով ՄԻՊ 2016-ի աշխատանքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ։

 Պետրոսյանի խոսքով, ցավոք, արհմիությունների ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն արձագանքում աշխատողների իրավունքների խախտումներին։ Նրանց մենակ են թողել դատարանների հետ։ Իսկ լավ փաստաբանների ծառայությունները էժան չեն, ու ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ։ «Դրա համար էլ ճիշտ ժամանակն է, որ ՄԻՊ-ը փորձի պաշտպանել նաեւ աշխատողների իրավունքները»,- նկատեց պատգամավորը։