Հայաստանում 60 ցմահ բանտարկյալների գործերը պետք է վերանայել։ Այս մասին հուլիսի 10-ին ԱԺ-ում հայտնել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ՄԻՊ 2016-ի աշխատանքի մասին հաշվետվության քննարկման ժամանակ
Փաշինյանը նկատեց, որ 2003-2011 թթ․ ցմահ բանտարկված է եղել 60 մարդ։ Այդ ժամանակ նախատեսված չի եղել 15 տարուց երկար ազատազրկում (դրանից բարձր պատժամիջոցը ցմահ բանտարկությունն էր)։ 2011-ից սկսած՝ հայտնվել է ազատազրկում 16,17 եւ տարով եւ այլն։ ։Հնարավոր է, եթե այդ մարդկանց հիմա դատեին, նրանց կտային 16,17 կամ 18 տարի։ Դրա համար էլ այդ գործերը վերանայել է պետք։ Իհարկե հաշվի առնելով տուժածների ժառանգորդների տեսակետները՝ քանի որ նման ժամկետները տրվում են կանխամտածված սպանության համար, որն ամենածանր հանցագործություն է»,- հայտնել է Փաշինյանը։





























