Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պաշտոններից ազատել է ծովային վարչակազմի բոլոր աշխատակիցներին: Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է Անակլիա կատարած այցելության ընթացքում:
Նրա խոսքով, աշխատանքից ազատված բոլոր մարդիկ պետք է պատասխան տան այն ամենաթողության համար, որը տիրում է այդ ոլորտում եւ խոստացել է դնել կոնկրետ մարդկանց պատասխանատվության հարցը, գրում է «Գռուզիա Online»-ը:
Վրաստանի նախագահի ներկայացմամբ, ներկայումս իրավիճակն այդ ոլորտում բավական ծանր է: Վերջին մեկ տարում ոլորտն ամբողջության փլուզվել է:
«Մենք արդեն նախազգուշական մի քանի նամակ ենք ստացել: Իմ ձեռքի տակ է ԵՄ դեսպանի հունվարի 29-ի նամակը, ով նախազգուշացրել է, որ ծովային ուսումնարանը կարող են ներառել «սեւ ցուցակում»:





























