Միջազգային կազմակերպությունները կստանան իրենց բոլոր հարցերի պատասխանը: Հուլիսի 11-ին կայացած արդարադատության ոլորտում բարեփոխումների նվիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Պատասխանելով դատարանի շենքում ոստիկանների կողմից «Սասնա ծռերի» անդամների նկատմամբ բռնության դեպքին եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների արձագանքին՝ փոխնախարարը շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպությունների մասնակցության համար, բայց նաեւ հիշեցրեց, որ նրանք չէ, որ պետք է որոշեն մեղավորությունն ու մեղքի աստիճանը:
«Եվ չմոռանանք անմեղության կանխավարկածի մասին»,- հիշեցրեց Քրմոյանը՝ հավելելով, որ արդարադատության նախարարությունը կողմ է, որպեսզի բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:
«Որոշումները կկայացնեն Հայաստանի պատկան մարմինները, իսկ միջազգային կազմակերպությունները կստանան իրենց բոլոր հարցերի պատասխանը»,- վստահեցրեց Սուրեն Քրմոյանը:




























