Լոռու մարզի Տաշիր քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։  NEWS.am–ին հայտնի է դարձել, որ Տաշիրից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող «Մեղվիկ» կոչվող այգու տարածքում մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի։ Դին  հետեւի նստարանի վրա է հայտնաբերվել։

Ավելի ուշ պարզվել է տղամարդու  ինքնությունը։ Նա նույն ավտոմեքենայի սեփականատերն է, 68 տարեկան։ Թե ինչ հանգամանքներում է նա մահացել,  դեռ հայտնի չէ։

Այս դեպքի վերաբերյալ NEWS.am–ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարուցվել է քրեական գործ։  Ոստիկանությունից վստահեցրել են, որ  դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննություն է կատարվում: