ԱՄՆ Պետքարտուղարությունը Պենտագոնին անջատել է դիվանագիտական փաստաթղթերի պահոցի համակարգչային ցանցից: Դա արվել է WikiLeaks-ի կողմից 250 հազար դիվանագիտական փաստաթղթեր հրապարակելուց հետո:
Պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ Պենտագոնը ժամանակավորապես մուտք չի ունենա Պետքարտուղարության փաստաթղթերի պահոցին:
Անանուն աղբյուրի համաձայն, անջատված է SIPRNet ցանցը, որով պաշտպանական գերատեսչությունն ու Պետքարտուղարույունը փոխանակում էին նաեւ գաղտնի փաստաթղթեր: Որոշ մասնագետներ ենթարդում են, որ հենց այդ ցանցից է եղել արտահոսքը:





























