ԱՄՆ-ն ու Կատարն ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման դեմ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Դոհա կատարած այցի շրջանակում: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Թիլերսոնի ավագ օգնական Ռոբերտ Համոնդը:

«Կատարն ու ԱՄՆ-ն երկու երկրների միջեւ փոխգործակցության հուշագիր են ստորագրել, որում շարադրված են հետագա ջանքերը, որ Կատարը կարող է գործադրել՝ ահաբեկչության դեմ իր պայքարն ամրապնդելու համար»,- ասել է նա՝ հավելելով, որ «սա հուսադրող առաջընթաց քայլ է»: