ENPARD նախագիծը Հայաստանում սկսել է անասունների հիվանդությունների փորձնական ապահովագրություն։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Գյուղատնտեսության նախարարության տեխնիկական աջակցության ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանը։ Ծրագիրը ENPARD-ի նախագծի մի մասն է։ Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից ու իրականացվում ՄԱԿ-ի FAO ու UNIDO կազմակերպությունների կողմից։

«Նաիրի ինշուրանս» տեղական ապահովագրողի հետ միասին կազմվել է ապահովագրական պոլիս, որը ծրագիրը վճարել է  Արարատի մարզի Արտաշատի շրջանի 32 փոքր գյուղացիական տնտեսությունների համար (յուրաքանչյուրը 3-7 գլուխ խոշոր եղջերավոր անասուններով) ։

Պոլիսը ապահովագրում է անասուններին հիվանդություններից, որոնց դեմ պետպատվերով պատվաստումներ չեն արվում (Հայաստանում պատվաստվում են սիբրիյան խոցի, պաստերելլեզայի, դաբաղի ու էմֆիզեմատոզային կարբունկուլայի դեմ)։ 

Եթե պետությունն ու բիզնեսը ցանկանան շարունակեն այս ծրագիրը, առաջարկում են գյուղացուն թողնել վճարի կեսը (որը սահմանվում է կովի շուկայական արժեքի 5-7 տոկոսի սահմանում)։ Մնացածը , ծրագրի փորձագետների կարծիքով, ավելի ճիշտ կլինի, եթե պետությունը ստանձնի։

Այդ դեպքում, մոտավոր հաշվարկով, 7 գլխից բաղկացած հոտի համար կպահանջվի մոտ 100-150 հազար դրամ։ «Ենթադրենք, պետությունը փակում է 50 հազարը, իսկ մյուս 50-ը՝ գյուղացին է փակում։ Շատերը կհամաձայնեն դրան։ Մանավանդ խոշոր ագարակատերերը»,- նկատեց Ամիրխանյանը։

Նրա խոսքով, ծրագիրը հետաքրքիր է նաեւ «Նաիրի Ինշուրանսի» համար, որը ուզում է նման պոլիսներ առաջարկել արդեն շուկայական հիմքերով։

Ամբողջ հանրապետությունում ապահովագրություն իրականացնելը բարդանում է անասունների համարակալման բացակայության՝ դրանց նույնականացնելու անհնարության պատճառով։ Դրա համար էլ տվյալ ծրագիրը իրականացվում է միայն խոշոր եղջերավոր անասունների համար (»անանուն ոչխարներին հետեւելը ավելի բարդ է, էլ չասենք թռչունների մասին)։