Թուրքիան ավելացրել է Կատարի բազայում զինվորականների թիվը։ Կատարի ԶՈւ հայտարարությունը վկայակոչելով, Reuters –ը հայտնում է, որ Դոհայի ռազմակայան են ժամանել թուրքական զինված ուժերի լրացուցիչ ուժեր։

«Դոհայի ու Անկարայի միջեւ ռազմական համագործակցությունը պաշտպանության ընդհանուր պատկերացման մի մասն է՝ ահաբեկչության դեմ պայքարին ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության աջակցությանն ուղղված ջանքերն աջակցելու համար»,- ասվում է Կատարի ԶՈՒ հայտարարության մեջ։ Ընդ որում չեն նշում ռազմակայան ժամանած թուրք զինվորականների թիվը։

Թուրքիան աջակցել է Կատարին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը խզել են բոլոր տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։