«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի տեսակցությունների վրա դրված արգելքը վերացվել է: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանի միջնորդությունը:
Նշենք, որ Արամ Հակոբյանը նաեւ առողջական խնդիրներ ունի. նրա շահերի պաշտպանը դիմել էր ՄԻԵԴ: ՄԻԵԴ-ը բավարարել էր ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ Հայաստանի կառավարությանը հանձնարարել ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում:
ՄԻԵԴ-ի որոշմամաբ՝ պահանջի խախտումը Հայաստանի կառավարության կողմից կհանգեցնի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտմանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի գործով արդեն սկսել է կոմունիկացիայի փուլը:





























