ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ շրջանակներում գործող «Արտարժութային քաղաքականության կոորդինացիոն խորհրդի» 14-րդ նիստին՝ անդամ-պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ եւ «Ֆինանսներ հանուն զարգացման» խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսին:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են ֆինանսական կայունության, բանկային կարգավորման, ապահովագրական շուկայի, ներդրողների եւ ֆինանսական ծառայությունների սպառողների պաշտպանության, վճարային համակարգերի, ֆինանսական ոլորտում նորարարությունների վերաբերյալ հարցեր:

Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: