Ճապոնիան դիվանագիտական խողովակներով Հյուսիսային Կորեային բողոք է ներկայացրել, երբ անցյալ շաբաթ հյուսիսկորեական նավը հրազենով է սպառնացել պարեկային նավին ճապոնական տնտեսական բացառիկ գոտում, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, երբ Հյուսիսային Կորեայի դրոշով նավին Ճապոնական ծովում նկատել է Ճապոնիայի ձկնորսության վարչության պարեկային նավը: Հյուսիսկորեացիները ճապոնացիների մոտենալու դեպքում սպառնացել են հրազենով` նրանց նշանառության տակ վերցնելով: Սակայն կրակոց չի կատարվել:
Բողոքն ուղարկվել է Պեկինում Հյուսիսային Կորեայի դեսպանատան միջոցով, քանի որ Ճապոնիան այս երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի:




























