Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել «Լուսնի եւ երկնային այլ մարմինների վրա պետությունների գործունեությունը կարգավորելու մասին» միջազգային համաձայնագիրը: Այն ներկայացվելու է խորհրդարանի վավերացմանը:

Դեռեւս 1979 թվականին Նյու Յորքում կնքված համաձայնագիրն արգելում է Լուսնի վրա ցանկացած ուժի կիրառում: Արգելվում է այնտեղ ռազմական բազաներ եւ օբյեկտներ բացել, որոնք կարող են սպառնալ Երկրին կամ տիեզերանավերին ու արբանյակներին: Լուսնի ուղեծրում չի կարելի նաեւ միջուկային զենք տեղակայել: