Սեւանի իշխանի ձկնաբուծարանը՝ «Սեւանի իշխան» ՓԲԸ-ն, «Սեւան» ազգային պարկի գոտում հող կստանա։ Այս մասին որոշումը կայացրել են հուլիսի 13-ին կառավարության նիստում։

21.8 հեկտար տարածքում ընկերությունը ձկնկիթները լիճ բաց կթողնի, ինչպես նաեւ կբեղմնավորի մայր ձկներին (ընկերությունը ձկներ կբուծի ոչ թե լճակներում, այլ հենց լճում)։ Բացի այդ, ընկերությունը ձկներին բուծում է ոչ թե ձկնորսության, այլ բազմանալու նպատակով։