«Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին կակտիվանա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը՝ կապված Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հետ»: Այդ մասին ադրբեջանական «1news.az»-ին հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը:

Ֆրեյզերը նաեւ հույս է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջ կընթանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ մեկտեղ: ՄՃԽ եվրոպական ծրագրերի ղեկավարը նշել է, թե մինչեւ ամսվա վերջ խումբը նոր զեկույց կպատրաստի Ղարաբաղի վերաբերյալ:

Ֆրեյզերը նաեւ վաղ է համարել խոսել Հայաստանի՝ Nabucco ծրագրում ներգրավելու հնարավորության մասին՝ հայտնելով. «դեռ շատ վաղ է խոսել այդ ծրագրում Հայաստանի մասնակցության մասին»: