Հայկական կողմի համար կարեւոր է շարունակել պնդել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, որոնք բացառել են արցախյան հակամարտության գոտում ուժի կիռաումը։ Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության խորհրդական, փորձագետ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ բոլոր հասկանում են, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը առաջնահերթություն է։ «Այդ մասին արդեն խոում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այդ մասին հստակ հայտարարել են Հայաստանում։ Չի կարող լինել այնպիսի լուծում, որը կհակասի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքին»,- ասաց Իսագուլյանը։

Նա նաեւ նշեց, որ հայկական կողմը նունիսկ մեկ սանտիմետր չպետք է զիջի՝ պայմանավորվածությունների իրագործման հարցում, որոնք ձեռք են բերվել Վիեննայում նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը եւս պետք է միանա բանակցային գործընթացին ու հավելեց. դա միայն ժամանակի հարց է։

Իսագուլյանի կարծիքով՝ Հայաստանը չպետք է շատ պնդի բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, քանի որ նրա կողմից դա կարող է սխալ մարտավարական քայլ լինել։