Ադրբեջանի պաշտպանության նախարարը թերագնահատում է «Իսկանդերների» հզորությունը։ Այդ մասին հայտնել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունները։

«Նախարարը ակնհայտ կերպով փորձում է թերագնահատել այդ սպառազինության հզորությունը։ Ըստ ամենայնի, այդ փորձերը պայմանավորված են սեփական բնակչությանը հանգստացնելու մղումով»,- նշել է փորձագետը։ Նա միաժամանակ շեշտել է այն հանգամանքը, որը ռուսաստանյան համալիրի մասին նման արհամարհական արտահայտությամբ Ադրբեջանի նախարարը կամա թե ակամա թերագնահատում է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները, մինչդեռ հենց ինքն էլ ռուսաստանյան սպառազինություն է գնում։