Ճապոնիայի Այթի պրեֆեկտուրայի Ինույամա քաղաքի բոլոր 74 հազար բանկիչները հորդառատ անձրեւների պատճառով տարհանվում են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը։ 

Քաղաքի շրջանում հորդառատ անձրեւներ են՝ մեկ ժամում տեղումների քանակը հասել է 120 միլիմետրի, ինչը սողանքների սպառնալիք է ստեղծում։

Անցյալ շաբաթ հորդառատ անձրեւները հարավարեւմտյան  Քյուսու կղզում բազմաթիվ սողանքների հանգեցրեցին։ Ավելի քան 30 մարդ է զոհվել։