Ֆրանսիացի դիետոլոգ Պիեռ Դյուքանի դեմ դատական հայց են ներկայացրել՝ նրան մեղադրելով խարդախության մեջ։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով  The Guardian-ը։ Հայցվորն է ներդրումների Եվրոպական հիմնադրամը։ 

Հայցի համաձայն՝ 76-ամյա Դյուքանը խաբեությամբ վարկային միջոցներ է ստացել, ինչպես նաեւ ֆինանսական հարցերի շուրջ առաջնահերթ խորհրդակցություն։  Նշվում է, որ նախկին բժիշկը պարտքեր է վերցրել՝ առանց պարտքերը մարելու մտադրության։

Ստացված միջոցները Դյուքանը մտադրվել էր ծախսել իր սննդակարգով ամերիկյան շուկա դուրս գալու ուղղությամբ։

Պարտքի կոնկրետ գումարը չի նշվում, սակայն խոսքը հարյուր հազարների մասին է (արժույթը եւս չի նշվում)։